Nulla poena sine lege

Քրեական իրավունքում հայտնի «nullum crimen, nulla poena sine lege» սկզբունքը (չկա հանցանք, չկա պատիժ առանց օրենքի) տեսակետներից մեկի համաձայն սկիզբ է առնում 1215 թվականի անգլիական «Ազատությունների մեծ խարտիայից»[1], որի 39-րդ հոդվածը նշում էր, որ ոչ մի ազատ մարդ չէր կարող ձերբակալվել, դատապարտվել առանց բարոնների օրինական դատի կամ առանց օրենքի։ Ըստ մյուս տեսակետի սկզբունքն արդյունք է 18-րդ դարի ֆրանսիական մեծ հեղափոխության, որը հաստատեց անհատի գերակայությունը սոցիումի նկատմամբ[2]։ Այս սկզբունքի առաջացման նպատակը պետության և դատարանի հայեցողության նվազեցումը, և անձի՝ միայն օրենքի հիման վրա դատապարտվելու ողջամիտ ակնկալիքն ապահովելն էր։ Այս իմաստով դիպուկ է Ֆրանսիացի փիլիսոփա Մոնտեսքիոյի հետևյալ միտքը՝ «Դատավորը օրենքի բերանն է»[3], այսինքն դատարանը կաշկանդված է օրենքներով և որոշում կայացնելիս չի կարող դուրս գալ դրանց շրջանակներից։ Հենց Մոնտեսքիոյի և Իտալացի Չեզարե Բեկարիայի շնորհիվ այս սկզբունքը լայն տարածում գտավ, իսկ լատիներեն ձևակերպման (nullum crimen, nulla poena sine lege) հեղինակը Գերմանացի իրավագետ Փաուլ Յոհանն Անսելմ ֆոն Ֆոյերբախ Էր[4]։

  1. Stefan Glaser, Journal of Comparative Legislation and International Law, Vol.24, No.1, Cambridge University Press, 1942, p. 29.
  2. Տես նույն տեղում, էջ. 30.։ Ա.Գաբուզյան, «ՀՀ քրեական իրավունք, ընդհանուր մաս» (վեցերորդ հրատարակություն), դասագիրք ԲՈՒՀ-ի համար, ԵՊՀ հրատ., Երևան, 2012թ, 4-րդ գլուխ, Էջ 83
  3. Céline Spector, Montesquieu Law Review, Université de Bordeaux, Issue No.3, Octobre 2015, P. 1.
  4. Claus Kreß: “Nullum Crimen Sine Lege” Max Planck Institute for Comparative Public Law and International Law, Heidelberg and Oxford University Press, 2010, P 3

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Tubidy